Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար.
կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով: Գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Առողջապահության նախարարի ծառայողական մեքենայում երեխան երթևեկում է առջևում նստած՝ առանց ամրագոտու և քարսիթի (տեսանյութ)