Երեւանում, մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 18։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 41-ամյա Հովհաննես Խ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վրաերթի վայրի հարևանությամբ աշխատող ավտովերանորոգման կետի աշխատակիցներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։