Հետևեք մեզ։

Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվեց. 15-ամյա աղջկան վրաերթի էր ենթարկել Ծակքար գյուղի 18-ամյա բնակիչ

15:44, 10 հունիս 2025
Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվեց. 15-ամյա աղջկան վրաերթի էր ենթարկել Ծակքար գյուղի 18-ամյա բնակիչ

Մայիսի 4-ին՝ ժամը 14.19-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ սալջարդով բուժօգնության է տեղափոխվել Ձորագյուղի բնակիչ 15-ամյա աղջիկ: Նրա մայրը հայտնել էր, թե դստեր ասելով` ինքը վնասվածքը ստացել է պատշգամբից ընկնելու հետևանքով։

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հունիսի 8-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայիսի 4-ին` ժամը 13-ի սահմաններում, Ձորագյուղի գյուղամիջյան ճանապարհին «Նիսան» մակնիշի մեքենայով աղջկան վրաերթի է ենթարկել Ծակքար գյուղի բնակիչ 18-ամյա մի տղա:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Վերլուծական