Հետևեք մեզ։

Լոս Անջելեսում ցուցարարները թալանել են Adidas սպորտային հագուստի խանութը

16:06, 10 հունիս 2025
Լոս Անջելեսում ցուցարարները թալանել են  Adidas սպորտային հագուստի խանութը

Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) մի քանի խանութներ թալանվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ակցիաների ժամանակ, հաղորդում է KTLA-ն։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կողոպտիչները ներխուժել են T-Mobile բջջային հեռախոսների խանութ՝ կոտրելով մուտքի դուռը։ Բացի այդ, թալանվել է Adidas սպորտային հագուստի խանութը։

CBS-ի տեղական մասնաճյուղը հայտնել է, որ ցուցարարները հրդեհել են ամերիկյան Waymo ընկերության (Alphabet-ի դուստր ձեռնարկություն) մի քանի էլեկտրական մեքենաներ։ Ինչպես նշվել է, վնասված բիզնեսների բոլոր սեփականատերերը կկարողանան կապ հաստատել ոստիկանության հետ՝ դեպքերը գրանցելու համար։

Վերլուծական