Երգչուհի Սիրուշոն հայտնել է, որ այս ամռանը՝ հուլիսի 15-ին, Կողբի փառատոնի շրջանակներում նա իր թիմով հանդես կգա համերգային շրջագայությամբ Տավուշի մարզում: Ի դեպ, հուլիսի 15-ին Հայաստանում նշվում է Վարդավառի տոնը:
«Այս ամառը ես և թիմս ելույթով այցելելու ենք Տավուշ»,-հայտնել է նա իր ինստագրամյան էջում։