Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Մարմարիկ գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Հայկ Վ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Հ․-ի վարած «Sհacman» մակնիշի, հողով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։