Հետևեք մեզ։

Զոհված զինծառայողի մոր և Աշոտ Փաշինյանի գործն ուղարկվել է դատարան

14:49, 29 մայիս 2023
Զոհված զինծառայողի մոր և Աշոտ Փաշինյանի գործն ուղարկվել է դատարան

Նախաքննական մարմինն ավարտել է նախաքննությունն ու դատարան ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի  (Ազգուշ Մարտիրոսյանի) քրեական գործը, որով զոհված զինծառայողի մայրը մեղադրվում է Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

 

Այս մասին մամլո ասուլիսում ասել է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

 

«Գայանեի հետ հանդիպել եմ, նեղված է, որ ազատությունը սահմանափակված է, բայց մարտական է տրամադրված», - ասել է նա։

 

Հիշեցնենք, որ գործի սկզբում Գայանե Մարտիրոսյանի շահերն էին պաշտպանում փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը և Վահան Գևորգյանը։

Օրեր առաջ նրանք հանդես եկան ներքոնշյալ հայտարսրությամբ.

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինիմեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։

 

Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

 

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։

 

Ազատությու՛ն տիկին Գայանեին։

 

Փաստաբաններ՝

Վահան Հովհաննիսյան

Ռուբեն Մելիքյան

Վահան Գևորգյան»։