Հետևեք մեզ։

Մակրոնը խոստացել է սոցիալական ցանցերն արգելել մինչև 15 տարեկան դեռահասների համար

08:39, 11 հունիս 2025
Մակրոնը խոստացել է սոցիալական ցանցերն արգելել մինչև 15 տարեկան դեռահասների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մինչև 15 տարեկան երեխաներին արգելել սոցիալական ցանցերից օգտվել, եթե նման որոշում ԵՄ-ն չընդունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հունիսի 10-ի երեկոյան France 2 հեռուստաալիքի եթերում:

«Ես մեզ մի քանի ամիս եմ տալիս համաեվրոպական մոբիլիզացիայի հասնելու համար։ Հակառակ դեպքում.... մենք դրան ձեռնամուխ կլինենք Ֆրանսիայում։ Մենք չենք կարող սպասել», - հայտարարել է Մակրոնը։«Մենք պետք է արգելենք սոցիալական ցանցերը նրանց համար, ովքեր 15-ից ցածր տարիքի են», - Մակրոնն ասել է՝ մեկնաբանելով հունիսի 10-ին Նոժան կոմունայի քոլեջի աշխատակցուհու սպանությունը 14-ամյա դեռահասի կողմից։

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել էին անչափահաս կասկածյալի ձերբակալության մասին, որը սաների պայուսակներն ստուգելու ժամանակ դանակով հարձակվել էր դաստիարակության գծով 31-ամյա օգնականի վրա։ Կինը ստացած վերքերից մահացել էր։

Մակրոնը նաև ցանկություն է հայտնել «խստացնել սառը զենքի վաճառքի կանոնները»։ «Անթույլատրելի է, որ դեռահասի մոտ զենք լինի փողոցում կամ դպրոցում. սա ծնողների և վաճառողների պատասխանատվությունն է», - ասել է Ֆրանսիայի նախագահը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները