Հետևեք մեզ։

Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած

10:48, 11 հունիս 2025
Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած
Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ: Հայտնում է Առողջապահության նախարարությունը։
 
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
 
Հիշեցնենք, որ hունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները