Հետևեք մեզ։

Դուք սպասու՞մ էիք, որ նոյեմբերի իննին այդտեղ ինչ-որ բան է լինելու, մենք էլ չէինք սպասում․ ՆԳՆ պաշտոնյան՝ Կառավարության դիմաց ոստիկանական ուժերի մշտական ներկայության մասին

16:11, 29 մայիս 2023
Դուք սպասու՞մ էիք, որ նոյեմբերի իննին այդտեղ ինչ-որ բան է լինելու, մենք էլ չէինք սպասում․ ՆԳՆ պաշտոնյան՝ Կառավարության դիմաց ոստիկանական ուժերի մշտական ներկայության մասին

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆինդայանը Կառավարության դիմաց ոստիկանների ներկայությունն ու Հրապարակում ոստիկանական մեքենաների տեղակայումը համարում է հասարակական կարգի պահպանություն։

Այս մասին նա ասաց ԱԺ-ում, ի պատասխան Factor.am-ի հարցի, թե ինչո՞ւ են մշտապես այդտեղ ոստիկաններ կանգնած, և ի պաշտապանություն Փաշինյանի, պետությունը որքան ռեսուրս է ծախսում, և արդյո՞ք ինչ-որ բան է տեղի ունենալու։

«Մենք իրականացնում ենք հասարակական կարգի ապահովում»,-ասաց Ֆիդանյանը։

Դիտարկմանը, թե դա հարցի պատասխանը չէ, Ֆիդանյանն ասաց․«Ռեսուրսների առումով, որքան անհրաժեշտ է ծախսում ենք բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է իրականացնել հասարակական կարգի ապահովում»։

Հարցին, թե Հրապարակում ի՞նչ է լինելու, ինչու՞ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում չեն այդ ուժերը, Ֆիդանյանն ասաց․ «Իսկ ինչո՞ւ դուք չեք ասում, թե նոյեմբերի ինիին ինչո՞ւ Հրապարակում ոստիկաններ չկային։ Դուք սպասու՞մ էիք, որ նոյեմբերի իննին այդտեղ ինչ-որ բան է լինելու, մենք էլ չէինք սպասում»։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ