Հետևեք մեզ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

15:11, 11 հունիս 2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ հարցերի:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին հետևողական լինել շինարարական աշխատանքների որակի և շահագործման հանձնման ժամկետների նկատմամբ և պարբերաբար զեկուցել ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:


Վերլուծական

Ամենաընթերցվածները