ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի ներկայացել Ֆրանսիայի առաջնության մրցաշրջանի լավագույն խաղացողների մրցանակաբաշխությունը։ Նա նախընտրել է գնալ Բարսելոնայում կայացած Coldplay-ի համերգին։ Այս մասին հայտնում է RMC Sport հրատարակությունը։
Մեսսին համերգին ներկա է եղել Սեսկ Ֆաբրեգասի հետ։ Տրիբունաները արգենտինացուն ողջունել են բուռն ծափահարություններով։