Ճամբարակում շենքի փլատակներից տակից քիչ առաջ ևս մեկ դի դուրս բերվեց. զոհերի թիվը հասավ 5-ի։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը դեպքի վայրից։
Մահացածը 1971թ–ին ծնված Արթուր Սարգսյանն է։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։