Հետևեք մեզ։

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 12-ամյա տղայի մшրմին

07:58, 12 հունիս 2025
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 12-ամյա տղայի մшրմին

Հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 46 խումբը կլինիկական մահ ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, հաղորդում է Shamshyan.com–ը։

 

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 12-ամյա Գոռ Ա.-ն է, ով տեղափոխվել է «կլինիկական մահ» ախտորոշմամբ և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրում էլ գրանցվել է նրա կենսաբանական մահը:

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները