Հետևեք մեզ։

Մեքենայում ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, ուզում էինք ստուգել նոր պարեկներին. Անդրանիկ Քոչարյան

17:10, 29 մայիս 2023
Մեքենայում ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, ուզում էինք ստուգել նոր պարեկներին. Անդրանիկ Քոչարյան

Գալիս էինք, մեքենայի մեջ մենք ինքներս ուզում էինք ստուգել՝ նոր պարեկները մտնում են այնպիսի հարաբերությունների մեջ, ինչպիսին մենք ծանոթ էինք շատ տարիներ առաջ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

 

«Մեքենայի ղեկին Մաթևոս Ասատրյանն էր, Սանդիկովն էր, ես էի, մեքենան մեծ արագությամբ պլանավորված մտավ Երևան: Ճանապարհին հին ՃՈ որևէ հաշվարկ մեզ չկանգնեցրեց, հենց մտանք Երևան, պարեկային մեքենան քաշեց, դիմացը փակեց, ասեցին ձեզ շատ հարգում ենք, բայց սա է խախտման արձանագրումը»,- ասաց Քոչարյանը և նշեց՝ հարկավոր է վերահսկողական գործառույթները ամբողջ ծավալով անել:

 

Վերոնշյալին արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ երբեք չէր պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել:

 

«Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք, փորձեք ճշտել՝ ոստիկանները կարող են բռնել, թե չէ»,- ասաց նա: