Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շուտով կավարտի իր առաքելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Թրեյսին Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2023 թ. հունվարից։
Մինչ այդ՝ 2019-2022 թթ., նա զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: