Առողջապահության նախարարության հոգեւոր պատասխանատու արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանն այսօր այցելել է Ստեփանակերտի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն»` իր շնորհավորանքն ու օրհնությունը բերելու օրերս Արցախում եռյակ տղաներ լույս աշխարհ բերած մայրիկին: Այս մասին տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։
Տեր Հայրն ընդգծել է, որ երեխայի ծնունդն ընտանիքում օրհնություն է, իսկ այս դեպքում` եռակի օրհնություն: Տեր Անդրեասը Նոր Կտակարան է նվիրել երեխաների մորը` մաղթելով առողջություն ու խաղաղ կյանք նորածին տղաներին: