Հետևեք մեզ։

Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի, այսօր 61-րդ օրն է․ ԱՄՆ նախագահ

13:52, 13 հունիս 2025
Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի, այսօր 61-րդ օրն է․ ԱՄՆ նախագահ

Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի, այսօր 61-րդ օրն է․ ԱՄՆ նախագահ

Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի՝ «գործարք կնքելու» համար։ Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է. գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։

«Ես նրանց ասացի, թե ինչ անեն, բայց նրանք պարզապես չկարողացան անել դա։ Հիմա նրանք, թերևս, երկրորդ հնարավորություն ունեն», - գրել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք՝ Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը, ինչպես նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Դրան ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունն զգուշացրել է, որ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ և «առանց տատանվելու պաշտպան կկանգնի ազգին»: Դրանից հետո հայտնի է դարձել, որ իրանցի զինվորականները շուրջ հարյուր անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները