Հետևեք մեզ։

Հնդիկ միլիարդատերը մաhացել է Մեծ Բրիտանիայում՝ պոլոյի խաղի ժամանակ մեղվի խայթոցից

22:55, 13 հունիս 2025
Հնդիկ միլիարդատերը մաhացել է Մեծ Բրիտանիայում՝ պոլոյի խաղի ժամանակ մեղվի խայթոցից

53-ամյա հնդիկ միլիարդատեր Սունջայ Կապուրը, որը արքայազն Ուիլյամի մտերիմ ընկերն էր, մահացել է Մեծ Բրիտանիայում՝ պոլոյի խաղի ժամանակ։ Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 12-ին, երբ գործարարը պատահաբար կուլ է տվել մեղու։ Սա խեղդում է առաջացրել, որից հետո Կապուրը կորցրել է գիտակցությունը, և նրա սիրտը կանգ է առել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեղուն հնարավոր է խայթել է Կապուրի բերանը, ինչը, հավանաբար, առաջացրել է անաֆիլաքսային շոկ, որը հանգեցրել է սրտի կանգի։ Մահվան ճշգրիտ հանգամանքները դեռևս քննվում են։

Սունջայ Կապուրը, որը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, ղեկավարել է ավտոպահեստամասեր արտադրող խոշոր Sona Comstar ընկերությունը։ Նա բարեկամական հարաբերություններ է պահպանել բրիտանական թագավորական ընտանիքի հետ և հաճախ մասնակցել է պոլոյի խաղերի արիստոկրատիայի անդամների հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները