Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը դարձել է արագ շախմատի աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր
Հայկ Մարտիրոսյանը հանդես է եկել «Freedom» թիմի կազմում, որտեղ ընդգրկված են եղել նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Լե Քուանգ Լիեմը (Վիետնամ), Սամուել Սևյանը (ԱՄՆ), Ռաուֆ Մամեդովը (Ադրբեջան), Ալեքսեյ Սարանան (Սերբիա), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա), Թեոդորա Ինյացը (Սերբիա) ու Սարբարթո Մանին (Հնդկաստան):