Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ նա վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո և սկսել է մարզումները անհատական ծրագրով։ Նա մարզումներին կմիանա եզրափակչից մեկ շաբաթ առաջ։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։