Հետևեք մեզ։

Իսրայելում ՀՀ դեսպանը Երուսաղեմում գտնվող զբոսաշրջիկներին Հայաստան ուղարկելու խնդրանքով դիմել է կառավարությանը

15:28, 16 հունիս 2025
Իսրայելում ՀՀ դեսպանը Երուսաղեմում գտնվող զբոսաշրջիկներին Հայաստան ուղարկելու խնդրանքով դիմել է կառավարությանը

«Իսրայելում Հայաստանի դեսպանը տեղյակ է, որ Երուսաղեմում Հայաստանից գնացած տուրիստական խումբ կա. նա Իսրայելի կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին կազմակերպությունից, որի տուրիստական 17 հոգանոց խումբն այս պահին գտնվում է Երուսաղեմում։

«Մեզ խնդրել են տրամադրել զբոսաշրջիկների անուններն ու անձնագրային տվյալները, այդ տեղեկությունն արդեն դեսպանի մոտ է։ Նա էլ կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը. Գուցե ցամաքային տարբերակով անցնեն դեպի Եգիպտոս։ Բայց այս պահի դրությամբ Իսրայելի բոլոր մուտքերն ու ելքերն են փակ»,–հայտնեցին տուրիստական գործակալությունից՝ նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան Հայաստան վերադառնալու։

Վերլուծական

Ամենաընթերցվածները