Հետևեք մեզ։

Լոռու մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով 1 զինծառայող թեթև վնասվածք է ստացել

16:24, 16 հունիս 2025
Լոռու մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով 1 զինծառայող թեթև վնասվածք է ստացել

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի՝ Լոռու մարզում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։

ՀՀ ՊՆ–ից հայտնում են, որ մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ):

Ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կարեն Հ․-ն իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները