Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ԱՄՆ-ում հսնդիպել է «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Հաճելի է Լոս Անջելեսում տեսնել և շփվել Հենրիխ Մխիթարյանի հետ»,-գրել է Մովսիսյանը:
2025 թվականի ամռանը մեկնարկում է ՖԻՖԱ-ի նոր մեգամրցաշարը՝ Աշխարհի ակումբային առաջնությունը: 32 ակումբ, 63 խաղ, ռեկորդային մրցանակներ և սպասվող սենսացիաներ:
Միլանի «Ինտերը» մասնակցելու է տարվա կարևորագույն մրցաշարին: Միլանյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն մեկնել են ԱՄՆ: Թիմի հետ ԱՄՆ է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: