Ուկրաինայի անվտանգության ուժերը Մոսկվայի վրա հարձակվելու համար օգտագործել են ութ անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Հարձակմանը մասնակցել է ութ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք, խոցվել են հակառակորդի բոլոր անօդաչու թռչող սարքերը»,- ասվում է հրատարակության մեջ։
Վաղ առավոտյան անօդաչու սարքերը վնասել են Լենինսկի պողոտայի և Պրոֆսոյուզնայա փողոցի բնակելի շենքերը։ Նաև մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցի տանը։ Մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ երկու հոգի դիմել են բժշկական օգնության, նրանք հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Բնակիչները ժամանակավորապես տարհանվել են։
«Այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքում ոչ զգալի վնասներ են եղել, դեպքի վայրերում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները: Նրանք պարզում են դեպքի հանգամանքները։ Այս պահին ոչ ոք լուրջ չի տուժել»,- գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram-ի ալիքում։
Տեսանյութերն՝ այստեղ