Հետևեք մեզ։

Իրան-Հայաստան սահմանային անցակետում մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան. ահազանգ

10:14, 17 հունիս 2025
Իրան-Հայաստան սահմանային անցակետում մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան. ահազանգ

Այսօր՝ հունիսի 17-ին, Shamshyan.com էին զանգահարել  հայ վարորդներ, ովքեր արդեն 10 օր է՝ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ագարակի անցակետի մոտ, սակայն չեն կարողանում մուտք գործել Հայաստան։

«Ագարակի անցակետում հայ վարորդները անտեսված վիճակում են այն աստիճանի, որ այստեղից դուրս չեն թողնում, բայց պարսիկները առանց որևէ խնդրի և՛ դուրս են գալիս, և՛ մտնում են, իսկ մենք արդեն 10 օր կանգնած ենք ու հույս չունենք, որ մոտակա օրերին կարանք դուրս գանքայստեղի անցակետով։ Մեր մաքսատանը դիմել ենք զանգով, բայց նորից անտեսվել է մեր բողոքը։ Մեծ թվով բեռնատարներ մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն»,- նշել են նրանք:
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները