Հետևեք մեզ։

Կանայք կծառայեն 6 ամիս և կստանան 1 մլն դրամ պատվովճար

11:53, 30 մայիս 2023
Կանայք կծառայեն 6 ամիս և կստանան 1 մլն դրամ պատվովճար

Կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվելու է 6 ամիս։ Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները կնշանակվեն ուսումնական զորամասերում ու նրանց ծառայությունը կկազմակերպվի բացառապես այդ զորամասերում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

 Նա նշեց՝ ընթանում է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթաց, որի վարչակազմը լինելու են պայմանագրային զինծառայության մեջ գտնվող կանայք։

 

Պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում լինելու է պատվովճար 6 ամիս ծառայելու դեպքում այն կկազմի 1 միլիոն դրամ։

 

1 միլիոն դրամ պատվովճար կտրամադրվի, եթե ծառայությունն ամբողջությամբ ավարտվել է, իսկ եթե առողջական խնդիրներով ժամկետից շուտ զորացրում է եղել, կբաժանվի 6 ամիսների վրա ու կհաշվվի ծառայած ամիսների չափով։

 

Կանայք իրավունք կունենան նաև 6-ամսյա ժամկետի լրանալու հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինծառայության։