Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 1մլրդ դոլար։
Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ դա մեր ՀՆԱ-ի 5.13 տոկոսն է կազմում, այնինչ կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշում կառավարության թիրախը եղել է 25 տոկոսը։
Քերոբյանը նշեց, որ նախապես պլանավորած է եղել 42 մլրդի կատարողական, փոխարենը գրանցվել է 53 մլրդ 116 մլն դրամի կատարողական։