Կեսգիշերին Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ դուրս է եկել տնից և հեռացել մեքենայով։
Նա տեղի ունեցածի վերաբերյալ կարճ մեկնաբանություն է տվել.
«Ասելիքս նույնն է` մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սևացնել... ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը, միևնույն է, իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»:
Սամվել Կարապետյանը տեղափոխվել է Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության շենք
Տեսանյութը` Telegram-ում: