Հետևեք մեզ։

Այդ երբվանի՞ց է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը և Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը աջակցելը համարվում հանցագործություն․ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

09:12, 18 հունիս 2025
Այդ երբվանի՞ց է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը և Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը աջակցելը համարվում հանցագործություն․ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

Իշխանությունները արշավ են սկսել Հայաստանի առաջընթացի դրոշակակիրներից մեկի և ռուս-հայկական կապերի ջատագովի դեմ. այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի շուրջ ծավալված իրադարձություններին։

«Փաշինյանն ու իշխող կուսակցության ներկայացուցիչները, իրենց օրենքից վեր դասելով, բիրտ ուժի միջոցով սաստկացնում են վախի մթնոլորտը, ասված է հայտարարության մեջ:

Այդ երբվանի՞ց է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը և Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը աջակցելը համարվում հանցագործություն: Իշխանությունները ձգտում են ճնշել ազգային և հոգևոր արժեքների պաշտպանների ձայները՝ ամեն քայլափոխի նվաստացնելով երկիրն ու նրա քաղաքացիներին, հասարակությանը տանելով դեպի պառակտում»,-ասված է հայտարարությունում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները