Հետևեք մեզ։

Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ․ Արցախի ՊՆ

13:08, 30 մայիս 2023
Ադրբեջանը խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ․ Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
 
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։