Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, քիչ առաջ հայտնեց նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Նա նաև հայտնեց, որ քննչական կոմիտեն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան։
Կարապետյանի աջակիցներն այժմ հավաքված են Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:
Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկություն չի տրամադրել: