Հետևեք մեզ։

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

10:43, 18 հունիս 2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ  Արտյոմ Մովսեսյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 1,5 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Ժորայի Մովսեսյանից և նրա հետ փոխկապակցված
անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 8 անշարժ գույք.
 2 շարժական գույք.
 5 իրավաբանական անձում մասնակցություն.
 1 միլիարդ 550 միլիոն 258 հազար դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների
մնացորդ.
 8 միլիոն 419 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների
փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար:
Դատարանի կողմից կիրառվել են հայցի ապահովման միջոցներ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները