Տարբեր ընկալումների տեսանկյունից կիրառվել է միջանցք եզրը, շատ դեպքերում հայտարարվել է տրանսպորտային միջանցք, դա միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ հայտարարությանը։
«Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքներ, եթե դրա տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու, դա կարմիր գիծ է»,- ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանն անդրադարձավ նաև հայտարարություններին առ այն, որ ապաշրջափակման դեպքում մաքսային հսկղությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, և նշեց, որ այս պահին նման քննարկում չկա․
«Նման գաղափարներ շրջանառվել են, բայց այդ հարցի հետ կապված մշակված ձևաչափ չկա։ Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների վրա տարածվելու է ՀՀ-ի իրավազորությունը»։