Հետևեք մեզ։

Լարսում բեռնատարներում եղած տոննաներով միրգը փչանում է․ ահազանգ

12:48, 18 հունիս 2025
Լարսում բեռնատարներում եղած տոննաներով միրգը փչանում է․ ահազանգ

Այսօր՝ հունիսի 18-ին, վաղ առավոտից Shamshyan.com-ը բազաթիվ ահազանգեր է ստանում Լարսի անցակետում մնացած հայ վարորդներից, ովքեր  իրենց զայրույթն են հայտնում ռուսական կողմի աշխատանքից: 

Վարորդների խոսքով թե՛ Բագրատաշենի անցակետում, թե՛ վրացական անցակետում ոչ մի խնդիր չեն ունեցել, առանց խոչընդոտի հատել են սահմանները, արհեստական ու միտումնավոր խոչընդոտները ստեղծում է միան ռուսական կողմը և արդեն մի քանի օր է՝ Ռուսաստանի մաքսավորների ստեղծած խոչընդոտների հետևանքով բազմաթիվ բեռնատարներում եղած տոննաներով միրգը փչանում է:  
«Ռուսները ծիրանը հետ են ուղարկում Հայաստան, մեզ օրերով պահում են այստեղ: Մեքենաների դիզվառելիքը վերջացել ա, չեն թողնում մեքենա գա՝ «սալյառկա» լցնի: Անորոշ վիճակ ա: Ասում են՝ հետվերադարձ պիտի արվի, բայց թղթերն էլ չեն տալիս, որ ավտոները հետ գան: Անտեր, անորոշ վճակով կանգնած ենք, մարդ էլ չկա, որ դիմենք»:
 
Անգամ մեքենաներ կան, որոնց դիզվառելիքը վերջացել է, իսկ այդ դեպքում բեռնատարների սառցախցիկները չեն աշխատում: 

Վարորդները նշում էին նաև, որ պահանջում են, որպեսզի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջամտի ու ռուսական կողմին պարտավորեցնի, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծեն: 

Մեքենաների թիվն անցնում է 200-ը՝ ըստ ահազանգած վարորդների:  


Վերլուծական

Ամենաընթերցվածները