Հետևեք մեզ։

Թեհրանի և Քարաջի օբյեկտները վնասվել են իսրայելական հարվածներից. ԱԷՄԳ

16:05, 18 հունիս 2025
Թեհրանի և Քարաջի օբյեկտները վնասվել են իսրայելական հարվածներից. ԱԷՄԳ

Իրանում Թեհրանի և Քարաջի օբյեկտները, որտեղ արտադրվում են ուրանի հարստացման ցենտրիֆուգների համար սարքավորումներ, վնասվել են հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱՄԷԳ) հայտնել է, որ երկու օբյեկտն էլ նախկինում գտնվում էին իրենց հսկողության ներքո:

«ԱՄԷԳ-ն տեղեկատվություն ունի, որ Իրանում ցենտրիֆուգների արտադրության երկու օբյեկտները՝ Քարաջի TESA արտադրամասը և Թեհրանի հետազոտությունների կենտրոնը, ենթարկվել են հարվածի: Երկու օբյեկտներն էլ նախկինում գտնվում էին ԱՄԷԳ-ի հսկողության և ստուգման ներքո՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում», - ասված է X-ում ԱԷՄԳ-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Թեհրանի օբյեկտում վնասվել է մեկ շենք, որտեղ արտադրվում և փորձարկվում էին առաջադեմ ցենտրիֆուգների ռոտորներ: Քարաջում ավերվել է երկու շենք, որտեղ արտադրվում էին ցենտրիֆուգների տարբեր բաղադրիչներ», - հավելել է միջազգային գործակալությունը:

 

Վերլուծական