Հետևեք մեզ։

Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 31 մլն դոլար արժողությամբ գրեթե 300 կգ հերոին. Վրաստանի ՆԳՆ

14:16, 18 հունիս 2025
Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 31 մլն դոլար արժողությամբ գրեթե 300 կգ հերոին. Վրաստանի ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունն առգրավել է 298 կիլոգրամ հերոին, որի արժեքը այսպես կոչված «սև շուկայում» կազմում է մոտ 85 մլն լարի, մամուլի ասուլիսում հայտնել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

«Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև Վրաստան թմրանյութերի ապօրինի ներկրման մեղադրանքով։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը, որը, ըստ մաքսային փաստաթղթերի, բեռնված էր հրակայուն աղյուսներով, Վրաստան է մտել Հայաստանի Հանրապետությունից՝ Գուգութիի մաքսակետով, և պետք է Բաթումով մեկներ Եվրոպա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները