Հետևեք մեզ։

Խամենեին մերժել է Իրանի հանձնվելու մասին Թրամփի կոչը և ԱՄՆ-ին անդառնալի հետևանքներ է խոստացել

17:23, 18 հունիս 2025
Խամենեին մերժել է Իրանի հանձնվելու մասին Թրամփի կոչը և ԱՄՆ-ին անդառնալի հետևանքներ է խոստացել

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին Իրանի հանձնվելու վերաբերյալ և զգուշացրել, որ ԱՄՆ-ի ցանկացած հարված կունենա «լուրջ, անդառնալի հետևանքներ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խամենեին գրառումներ է արել X սոցիալական հարթակում։«Խելամիտ չէ Իրանի ժողովրդին ասել, որ հանձնվի։ Ինչի՞ն պետք է հանձնվի իրանական ազգը։ Մենք երբեք չենք հանձնվի որևէ մեկի հարձակումներին ի պատասխան։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է։ Սա իրանական ազգի ոգին է», - գրել է նա։

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփն «անվերապահ կապիտուլյացիայի» կոչ էր արել Իրանին։ «ԱՄՆ նախագահը սպառնում է մեզ։ Իր անհեթեթ հռետորաբանությամբ նա պահանջում է, որ իրանցի ժողովուրդը հանձնվի։ Նրանք պետք է սպառնալիքներ հնչեցնեն նրանց դեմ, ովքեր վախենում են սպառնալիքներից։ Իրանի ազգը չի վախենում նման սպառնալիքներից», - հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։

 

Այաթոլլա Ալի Խամենեին նշել է, որ «Իրանի ժողովուրդը վճռականորեն կդիմադրի ցանկացած պարտադրված պատերազմի, ինչպես միշտ արել է»։«Մենք արդեն կասկածներ ունեինք, որ ԱՄՆ-ն ներգրավված է սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված չարամիտ քայլի մեջ, սակայն նրանց վերջին հայտարարությունները հաշվի առնելով՝ այս կասկածն օրեցօր ավելի է ուժգնանում», - մեկ այլ գրառման մեջ ասել է Իրանի գերագույն առաջնորդը։

 

Նա նաև անդառնալի հետևանքներով է սպառնացել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ հակամարտությանը ուղղակիորեն ներգրավվելու դեպքում։«ԱՄՆ-ի կրած վնասն, անկասկած, անդառնալի կլինի, եթե նրանք ռազմական ճանապարհով մտնեն այս հակամարտության մեջ», - հաջորդ գրառման մեջ նշել է նա։

 

Վերլուծական