Հետևեք մեզ։

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է

21:18, 18 հունիս 2025
Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է

Ինտերնետ կապի ակտիվությունը ամբողջ Իրանում գրեթե ամբողջությամբ վերացել է։ Այս մասին հայտնել է NetBlocks միջազգային ինտերնետային մոնիթորինգի ծառայությունը։

«Ցանցային տվյալները ցույց են տալիս, որ Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է», - ասվում է ծառայության X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ցանցի մի շարք «նախկինում մասնակի անջատումներից» հետո։ Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաստատել է մուտքի սահմանափակումները։ «Իրավասու մարմինների որոշմամբ՝ մտցվում են օգտատերերի ինտերնետ մուտքի ժամանակավոր սահմանափակումներ», - գործակալության հայտարարությունը մեջբերում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

Վերլուծական