Հետևեք մեզ։

Անհամբեր սպասում եմ Քիշնևում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներին․ Շառլ Միշել

14:35, 30 մայիս 2023
Անհամբեր սպասում եմ Քիշնևում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներին․ Շառլ Միշել

Անհամբեր սպասում եմ Քիշնևում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին` Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։

 

«Կարևոր է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, սահմանների սահմանազատման առաջընթացը, ինչպես նաև նվազեցնել սահմանամերձ տարածքներում առկա ռիսկերը»,- գրել է Միշելը։