«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Արզումանյանը։
39-ամյա մասնագետ նախկինում աշխատել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում՝ որպես գլխավոր մարզիչ։
««Ուրարտու» ակումբը վստահ է, որ Ռոբերտ Արզումանյանի փորձը, բնավորությունը և մարտական ոգին նոր լիցք կհաղորդի թիմին։
Մաղթում ենք նրան հաջողություններ և հաղթանակներ մեր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում»,- նշվում է երեւանյան ակումբի հաղորդագրությունում։