Հետևեք մեզ։

Օզբիլիզը տեղափոխվել է «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզչական շտաբ

15:47, 19 հունիս 2025
Օզբիլիզը տեղափոխվել է «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզչական շտաբ

Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիզը նշանակվել է գլխավոր թիմի մարզչական շտաբի անդամ։

Օզբիլիզը վերջին շրջանում աշխատել է ակումբի ակադեմիայում՝ իր խաղային փորձը փոխանցելով պատանիներին և մասնակցելով զարգացման ծրագրերի իրականացմանը։

Նշենք, որ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը վերջերս վստահվել է Ռոբերտ Արզումանյանին, որի շտաբում Օզբիլիզը կզբաղեցնի նոր պաշտոն։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Օզբիլիզին՝ ակադեմիայում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա ներգրավումը մարզչական շտաբում կնպաստի առաջին թիմի արդյունավետությանը։

Վերլուծական