ԳՊՄ ԳՈԼԴ ընկերությունը տեղեկացնում է․ «Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ ։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։
Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել Ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ Այդպիսով, Ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր):
Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով,
ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։