Հետևեք մեզ։

Իրանն Իսրայելի գրոհների պայմաններում բանակցություններ չի վարի. Արաղչի

11:35, 20 հունիս 2025
Իրանն Իսրայելի գրոհների պայմաններում բանակցություններ չի վարի. Արաղչի

Միացյալ Նահանգները խնդրել է բանակցություններ վարել Իրանի հետ, սակայն Թեհրանը դրանք մերժել է՝ հայտարարելով, որ Իսրայելի հարվածների պայմաններում դա հնարավոր չէ: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։

«Ներկա պայմաններում, քանի դեռ շարունակվում են սիոնիստական ​​ռեժիմի գրոհներն Իրանի վրա, մենք որևէ մեկի հետ բանակցություններ չենք ցանկանում…. Ամերիկացիները ցանկանում են, նրանք մի քանի անգամ ուղերձներ են ուղարկել, լուրջ ուղերձներ, բայց մենք հստակ ասել ենք նրանց, որ մինչև ագրեսիան չդադարեցվի, չի կարող խոսք լինել երկխոսության ու դիվանագիտության մասին», - ասել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները