Հետևեք մեզ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը՝ Հանրապետությունում դիտված ռադիացիոն ֆոնի մասին

13:07, 20 հունիս 2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը՝ Հանրապետությունում դիտված ռադիացիոն ֆոնի մասին
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգային ցանցի 22 օդերևութաբանական կայաններում (այդ թվում սահմանամերձ Մեղրիի օդերևութաբանական կայանում) ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ իրականացվում են ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումներ օրը 2 անգամ Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին և 18:00-ին: Հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
 
Չափումները կատարվում են ДРГ-01Т1 դոզիմետրերով, իսկ Արմավիր օդերևութաբանական կայանում՝ նաև ДКГ-02у Арбитр դոզիմետրերով։ Երևան քաղաքի աերոլոգիական կայանում РУБ-01 սարքով կատարվում են տեղադրված թանզիֆի միջոցով մթնոլորտից երկրի մակերևույթի վրա տեղացող ռադիոակտիվ փոշու խտության բետա-ակտիվության ամենօրյա չափումներ։
 
Կատարված չափումների արդյունքների համաձայն հանրապետությունում գրանցված գամմա-ֆոնի դիտված արժեքները վերջին հինգ օրերին չեն գերազանցել թույլատրելի սահմանները և տատանվել են 13-21 միկրոռենտգեն/ժամ տիրույթում:
 
Հաստատված թույլատրելի առավելագույն ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության անվտանգ սահմանը կազմում է 60 միկրոռենտգեն/ժամ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները