Եվրոպական միությունը պատրաստվում է Քիշնևում Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև «մեծ հանդիպմանը»:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Բրյուսելում լրագրողներին այս մասին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Կարող եմ հաստատել, որ հանդիպում է լինելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Վաղը «մեծ հանդիպում» է լինելու նախագահ Մակրոնի և կանցլեր Շոլցի հետ։ Մենք այս հանդիպմանըմեծ ջանքերով են նախապատրաստվել մեզ համար մեծ նշանակություն ունեցող այս հանդիպմանը»,- ասաց նա։