Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

15:14, 20 հունիս 2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում hունիսի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում hունիսի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները