Հետևեք մեզ։

Հացահատիկը կվերամշակվի ալյուրի և կհասցվի Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ. Էրդողանը հայտնել է Պուտինի հետ պայմանավորվածությունների մասին

18:15, 30 մայիս 2023
Հացահատիկը կվերամշակվի ալյուրի և կհասցվի Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ. Էրդողանը հայտնել է Պուտինի հետ պայմանավորվածությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հացահատիկային միջանցքով ամենաաղքատ երկրներ սնունդ ուղարկելու պայմանավորվածությունները օրակարգում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

«Պարոն Պուտինի հետ մեր վերջին բանակցությունների ժամանակ նա հաստատեց մեր պայմանավորվածությունները, որ հացահատիկը, որն անցնում է սևծովյան հացահատիկային միջանցքով, կվերամշակվի ալյուրի և կհասցվի Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ», - ասել է նա Անկարայում ունեցած ելույթի ժամանակ։