Հետևեք մեզ։

Վնասվել է Նաթանզի միջուկային օբյեկտում ուրանի հարստացման սարքավորումը. Գրոսսի

15:18, 23 հունիս 2025
Վնասվել է Նաթանզի միջուկային օբյեկտում ուրանի հարստացման սարքավորումը. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսին կիրակի վաղ առավոտյան ԱՄՆ-ի հարձակումներից հետո Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հանդես է եկել հայտարարություններով, գրում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տնօրենը նշել է, որ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով վնասվել է  Նաթանզի միջուկային օբյեկտում ուրանի հարստացման օբյեկտը, նաև շենքեր, որտեղ ուրանի վերամշակում էր իրականացվում։

ԱԷՄԳ-ն հարվածներից հետո փոսեր է արձանագրել Իրանի Ֆորդոյի տարածքում, սակայն վնասը գնահատել հնարավոր չէ։

Գրոսին պահանջել է, որ Իրանը դադարեցնի միջուկային օբյեկտների գործունեությունը՝ անվտանգությունն ապահովելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին տարածքներ մուտք գործելու համար։ Նա վտանգավոր է համարել ռազմական էսկալացիան, իսկ բանակցությունները միակ միջոցը՝ կանխելու ապագայում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։

«ԱԷՄԳ-ի տեսուչները պետք է ստուգեն Իրանի միջուկային օբյեկտները և արձանագրեն ուրանի պաշարները: Իրանը պետք է գործակալությանը տեղեկացնի միջուկային օբյեկտներից երկրի մյուս վայրեր վառելիքի տեղափոխման մասին»,- հայտարարել է Գրոսին, նաև զգուշացրել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտությունը սպառնում է խաթարել միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմը։

Վերլուծական