Հետևեք մեզ։

Վրացի ժողովուրդն իր արյան մեջ ունի եվրոպական արժեքներ․ Շառլ Միշել

23:21, 30 մայիս 2023
Վրացի ժողովուրդն իր արյան մեջ ունի եվրոպական արժեքներ․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման մասին:

Միշելը գրել է «Twitter»-ում, որ Սալոմե Զուրաբիշվիլին ևս մեկ անգամ հաստատել է իր ամուր աջակցությունը ընդհանուր եվրոպական ապագային։

«Վրացի ժողովուրդն իր արյան մեջ ունի եվրոպական արժեքներ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ևս մեկ անգամ հաստատեց իմ ամուր աջակցությունը մեր ընդհանուր եվրոպական ապագային։ Հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ կոնկրետ առաջընթացը վճռորոշ է դեպի ԵՄ ընտանիք ձեր ճանապարհին»,- գրում է Շառլ Միշելը։